ԱՄՆ-ը եւ Եվրոպան մերձլուսնային կայանի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

09:08   28 Հոկտեմբեր 2020    362

NASA-ն եւ Եվրոպական տիեզերական գործակալությունը (ԵՏԳ) Gateway մերձլուսնային կայանի ստեղծման գործում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, գրում է Hayatsk.info-ն՝ հղում անելով ամերիկյան տիեզերական գործակալությանը:

«Երեքշաբթի օրը ստորագրված համաձայնագիրը նշանավորում է գործակալության առաջին պաշտոնական հանձնառությունը` Artemis առաքելությունների շրջանակում դեպի Լուսին միջազգային անձնակազմեր արձակելու մասին»,- նշել է NASA-ն:

ԵՏԳ-ն կստեղծի բնակելի եւ լիցքավորող մոդուլներ, ինչպես նաեւ կապ կապահովի կայանի եւ Լուսնի միջեւ:

Ավելին, ԵՏԳ-ն երկու եվրոպական սպասարկման մոդուլ կտրամադրի NASA-ի Orion անձնակազմով տիեզերանավի համար, որը կապահովի պարկուճը էներգիայով, ջրով եւ թթվածնով:

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները