Սեուլում հրաժեշտ են տվել Samsung-ի հանգուցյալ ղեկավարին

09:45   28 Հոկտեմբեր 2020    369

Սեուլում անցկացվել է Samsung Group կոնցեռնի հանգույցյալ նախագահ Լի Գոն Հիի հրաժեշտի արարողությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Արարողությունը եղել է փակ՝ ընտանիքի անդամների, ընկերների և գործընկերների մասնակցությամբ։

Նա կհուղարկավորվի Սուվոն քաղաքում, այնտեղ են հանգչում նաև նրա նախնիները։

Լի Գոն Հին մահկանացուն կնքել է հոկտեմբերի 25-ին, կյանքի 79-րդ տարում։ Նա ծանր հիվանդացել էր 2014 թվականին տարած սրտի կաթվածից հետո։ Վերջին մի քանի տարիներին ձևականորեն եղել է ընկերության ղեկավարը, սակայն Samsung-ը փաստացի ղեկավարել է որդին՝ Լի Չժե Ենուն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սեուլ   Samsung  


Վերնագիրի այլ պիտակները