Թրամփը փախստականների ընդունման սահմանաքանակն իջեցրել Է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ

10:43   28 Հոկտեմբեր 2020    458

Համապատասխան հուշագիրը հոկտեմբերի լույս 28-ի գիշերը տարածել Է Սպիտակ տունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2021 ֆինանսական տարում (սկսվել Է հոկտեմբերի 1-ից) փախստականների ընդունման սահմանաքանակն իջեցրել Է մինչեւ 15 հազար՝ նվազագույն մակարդակը 1980 թվականից ի վեր:

«2021 ֆինանսական տարվա ընթացքում ԱՄՆ-ում մինչեւ 15 հազար փախստականների ընդունումն արդարացված Է հումանիտար նկատառումներով կամ այլ կերպ համապատասխանում Է ազգային շահերին»,- ասված Է փաստաթղթում:

Ինչպես ընդգծել Է նախագահը, այնպիսի երկրներից անձինք, ինչպիսք են Եմենը, Սիրիան եւ Սոմալին, չեն կարող ընդունվել որպես փախստականներ, «բացառությամբ նրանց, որոնց իրավիճակն առանձնահատուկ մարդասիրական անհանգստություն Է հարուցում»:

2020 ֆինանսական տարում այդ սահմանաքանակը կազմել Է 18 հազար, եւ այն ժամանակ դա գրեթե կիսով չափ կրճատվել Է 2019 թվականի համեմատությամբ, երբ ցուցանիշը հավասար Էր 30 հազարի: Ինչպես ավելի վաղ նշել Է The Washington Post թերթը, 15 հազարի մակարդակը դարձել Է ամենացածրն անցած տասնամյակների ընթացքում:

Վերջին անգամ զուգադրելի մակարդակ Է եղել 1980 թվականին, երբ ընդունվել Է հատուկ օրենք փախստականների մասին, որն ընդունման սահմանաքանակը 17,4 հազարից բարձրացրել Է մինչեւ 50 հազար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները