Հաքերները գրոհել են Թրամփի նախընտրական արշավի կայքի վրա

11:55   28 Հոկտեմբեր 2020    260

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հաղորդել Է իր կայքի վրա կատարված գրոհի մասին:

«Ավելի վաղ այս երեկոյան Թրամփի արշավի կայքը շարքից հանվել Էր, եւ մենք իրավապահ մարմինների հետ աշխատում ենք, որպեսզի պարզենք գրոհի աղբյուրը»,-Twitter-ում հաղորդել Է Թրամփի նախընտրական արշավի հաղորդակցությունների գծով տնօրեն Թիմ Մերթոուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նշել Է, որ չարագործները հնարավորություններ չեն ունեցել որեւԷ գաղտնի տեղեկատվությունից օգտվել:

Կայքի աշխատանքը վերականգնվել Է, հավելել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները