Վաշինգտոնում մոտոցիկլիստի մահից հետո ոստիկանության հետ բախումներ են սկսվել

12:04   28 Հոկտեմբեր 2020    323

Վաշինգտոնում, Կոլումբիայի շրջանում, վթարի հետևանքով մոպեդի վարորդի մահից հետո բախումներ են սկսվել ոստիկանության հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, հաղորդել Է «Washington Post» թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ողբերգական միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 23-ին, տեղական ժամանակով մոտավորապես 22:10-ին (Երևանի ժամանակով 06:10-ին): Հաղորդվում Է, որ ոստիկանները տեսել են Էլեկտրական մոպեդն առանց պաշտպանիչ սաղավարտի վարող տղամարդուն և փորձել են կանգնեցնել իրավախախտին, սակայն մոպեդը բախվել Է մեկ այլ փոխադրամիջոցի:

Վթարի հետևանքով մոպեդի վարորդը զոհվել Է:

Ոստիկանության հայտարարության համաձայն, մոտոցիկլիստը մահացել Է հիվանդանոցում: Մոպեդի վարորդի մահը բողոքի ակցիաներ Է առաջացրել քաղաքում: Անկարգությունների ընթացքում ցուցարարները կոտրել են ոստիկանական տեղամասի շենքի պատուհանները և շուռ տվել մի քանի աղբի տարա: Ցուցարարները նաև տարբեր առարկաներ են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա:

Առնվազն մեկ ոստիկան տուժել Է, մեկ մարդ ձերբակալվել Է: Կոլումբիայի շրջանի ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը նշել Է, որ պետք Է հետաքննություն անցկացվի և որոշվի, թե եղել Է արդյոք զոհվածին հետապնդելու փաստ, ինչը կարող Էր նրա զոհվելու պատճառ դառնալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները