Նավթն էժանանում է ԱՄՆ-ում պաշարների աճի սպասումների ֆոնին

12:12   28 Հոկտեմբեր 2020    224

Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նվազում են շուրջ 2 տոկոսով, գնանշումները մեկ շաբաթ է զսպում են ԱՄՆ-ում պաշարների աճի մասին Ամերիկյան նավթի ինստիտուտի (API) տվյալները, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Brent տեսակի հյուսիսամերիկյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 1,78 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 40,87 դոլարի, դեկտեմբերյան ֆյուչերսների գինը՝ 1,75 տոկոսով, հասնելով մինչեւ 40,48 դոլարի։ WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 2,15 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 38,72 դոլարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Չորեքշաբթի լուրս գիշերը API-ն հայտնել էր մեկ շաբաթում հոկտեմբերի 23-ի դրությամբ ԱՄՆ-ում նավթի պաշարների 4,6 մլն բարելով աճի մասին։ ԱՄՆ էներգետիկայի նախարարության պաշտոնական տվյալները հրապարակվելու են երեկոյան։ Մինչդեռ վերլուծաբանների կանխատեսմամբ՝ ցուցանիշը բարձրացել է միան 1,2 մլն բարելով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթ  


Վերնագիրի այլ պիտակները