ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական համալիրում ռազմական ծախսերի նվազում չեն կանխատեսում ընտրություններից հետո

14:42   28 Հոկտեմբեր 2020    293

ԱՄՆ-ը նոյեմբերի 3-ին կայանալիք ընդհանուր ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում չի դիմի ռազմական ծախսերի կրճատման այդ թվում Ռուսաստանում նոր սպառազինությունների զարգացման բնագավառում հաջողության պատճառով:

Հոկտեմբերի 27-ին «CNBC» հեռուստաալիքին տված հարցազրույցում դրանում համոզվածություն Է հայտնել ԱՄՆ-ի «Raytheon Technologies» կոնցեռնի գործադիր տնօրեն Գրեգորի Հեյսը:

«Անկերծորեն ասած, այդ քալն անիմաստ կլիներ»,- հայտարարել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:

«Պաշտպանությունը միշտ դասվել է այն հարցերի կարգին, որոնք լուծվում են երկկուսակցական հիման վրա: Երբ (դեմոկտրատներից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Ջոզեֆ) Բայդենը փոխնախագահ էր, իսկ դրանից առաջ՝ սենատոր, նա բավականաչափ ողջամիտ մոտեցում էր դավանում ազգային պաշտպանության նկատմամբ: Նա գիտակցոում էր երկուստեք (դեմոկրատների և հանրապետականների – ծանոթ. խմբ.) փոխգործակցության անհրաժեշտությունն ազգային պաշտպանության կարիքների ապահովման նպատակով»,- շարունակել է Պենտագոնի խոշորագույն կապալառուներից մեկի ղեկավարը: Հեյսը կանխատեսում է, որ ԱՄՆ-ի ռազմական ծախսերը ցանկացած դեպքում կմնան ներկայիս մակարդակում:

«Մենք մեր տեխնոլոգիական գերազանցությունը զիջել ենք չինացիներին և որոշ դեպքերում ռուսներին, ուստի մեզ անհրաժեշտ Է ավելի շատ դոլաներ ներդնել մի շարք նորագույն տեխնոլոգիաների զարգացման բանագավառում, եթե պատրաստվում ենք մրցկացրել նոր ծագող սպառնալիքների հետ»,- պարզաբանել է Raytheon-ի ղեկավարը: Հոկտեմբերի 26-ին ՉԺՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանը հայտարարել է, որ Տայվանին սպառազինությունների մատակարարման համար Պեկինը պատժամիջոցներ կսահմանի Միացյալ Նահանգների Lockheed Martin-ի, Boeing Defense-ի և Raytheon-ի դեմ:

Ինչպես հիշեցրել է հեռուստաալիքը, ներկայիս հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի բյուջեի ծավալը 2018 թվականի 700 միլիարդ դոլարից 2020 թվականին ավելացրել Է մինչև 730 միլիարդ դոլար:

Ընտրություններում նրա մրցակից Բայդենը հայտարարություններ չի արել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի կրճատման պաշտպանությամբ ի տարբերություն նրա Դամոկրատական կուսակցության առաջադիմական թևի մի շաք ներկայացուցիչների: Նախկին փոխնախագահը նախընտրական ծրագրում խոստացել Է պետության միջոցները կենտրոնացնել նորաստեղծական տեխնոլոգիաների զարգացման համար կիբեռտարածությունում, տիեզերքում և արհեստական ինտելեկտի բնագավառում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները