Բելառուսի դեսպան. Այն, ինչ ես տեսա Գյանջայում, ցնցեց ինձ, անընդունելի է 21-րդ դարում հրթիռներ արձակել քնած քաղաքի վրա

14:15   28 Հոկտեմբեր 2020    440

«Ես որոշեցի այցելել Գյանջա: Երբ դիվանագետներն այստեղ էին, ես հիվանդ էի: Գյանջայի և Բելառուսի միջև միշտ եղել են սերտ ու բարիդրացիական հարաբերություններ: Ինձ ցնցեց այն, ինչ տեսա հրթիռակոծության վայրում»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին ասել է՝ Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչը, ով այցով գտնվում է Գյանջայում:

Նա նշել է, որ անընդունելի է 21-րդ դարում հրթիռներ արձակել քնած քաղաքի վրա:

Դեսպանը կոչ է արլել՝ պահպանել պատերազմի չգրված օրենքները, չգնդակոծել բնակվայրերը: Դիվանագետը նշել է՝ խաղաղ բանակցությունների շուտափույթ մեկնարկի կարևորությունը: Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության հիման վրա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում:

Գ.Ախրամովիչն ասել է, որ Բելառուսը ջերմ հարաբերություններ է պահպանում հակամարտության կողմերի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուսի-դեսպան  


Վերնագիրի այլ պիտակները