Էրդողան. «Ես Պուտինին ասացի, որ մենք պետք է ավարտենք այս գործը»

15:40   28 Հոկտեմբեր 2020    519

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ նա մանրամասն քննարկել է ԼՂ-ի հակամարտությունը:

Hayatsk.info-ի փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ասել է «AKP»-ի խմբային ժողովում:

«Ես Պուտինին ասացի, որ դադարեցնենք հակամարտությունը Հարավային Կովկասում: Եկեք միասին լուծենք այս հակամարտությունը: Դուք խոսեք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ ես ՝ եղբորս ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ուղարկեք ձեր ներկայացուցիչներին: Եկեք անկեղծ քայլ կատարենք այս հարցում: Մենք պետք է ավարտենք այս գործը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները