Հնդկաստանը միջազգային թռիչքների արգելքը երկարացրել է մինչև նոյեմբերի վերջը

18:32   28 Հոկտեմբեր 2020    264

Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը միջազգային առեւտրային ավիաչվերթների վերսկսման արգելքը երկարացրել է մինչև նոյեմբերի վերջը:

«Իրավասու մարմինը շրջաբերականի գործողության ժամկետը, որը վերաբերում է Հնդկաստան և հակառակ ուղղությամբ կանոնավոր միջազգային առևտրային ուղևորափոխադրումներին, երկարացրել է մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը»,-ասվում է ծանուցման մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ այդ սահմանափակումները չեն վերաբերում միջազգային բեռնափոխադրումներին, ինչպես նաեւ այն չվերթներին, որոնք հատուկ թույլտվություն են ստացել: Կանոնավոր միջազգային մարդատար ավիահաղորդակցությունը Հնդկաստանում դադարեցվել էր մարտի 23-ից:

Սակայն մայիսից հնդկական ավիաընկերություններին թույլատրվել է «Վանդե Բհարաթ» առաքելության շրջանակներում հատուկ միջազգային չվերթներ կատարել այն հնդիկների և այլ երկրների քաղաքացիների հայրենիք վերադառնալու համար, որոնց վերադարձը հնարավոր չէր եղել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները երկրում կորոնավիրուսի դեպքերի թվի նվազման ֆոնին թույլատրել էին բոլոր կատեգորիաների ուղևորների մուտքը, բացառությամբ զբոսաշրջիկների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները