Իսրայելը կարող է գնել ԱՄՆ-ի զինանոցի ամենահզոր ոչ միջուկային ռումբը․ լրատվամիջոցներ

18:47   28 Հոկտեմբեր 2020    281

Իսրայելական Channel 12 ալիքը հաղորդել է, որ Իսրայելը շուտով կարող է ձեռք բերել այսպես կոչված «բոլոր ռումբերի մայր» կոչվող ռումբը, որը Միացյալ Նահանգների զինանոցի ամենամեծ ոչ միջուկային ռումբն է։

Ալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները, ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցություններից, օրինագիծ են ներկայացրել Իսրայելին ռումբերի վաճառքի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ երկու քաղաքական կուսակցությունները դիմել են Միացյալ Նահանգներից դուրս զենքի վաճառքն արգելող օրենքները փոխելու խնդրանքով և թույլատրել դրանց վաճառքը միայն Իսրայելին՝ բացառելով աշխարհի այլ երկրներին վաճառքը, որպեսզի պահպանեն զենքի որակական առավելությունը Մերձավոր Արևելքում:

Ալիքը նշել է, որ GBU-57 անվանումը ստացած ռումբը 14 տոննա է կշռում և կարող է մինչև 60 մետր խորությամբ թափանցել գետնի տակ: Այն ԱՄՆ-ի զինանոցում ամենախոշոր ոչ միջուկային ռումբն է, որը կարող է վնաս հասցնել իրանական միջուկային օբյեկտներին:

Նշվում է նաև, որ Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակմի շարք ռազմական համաձայնագրեր է կնքել ամերիկյան կողմի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները