ԵՀ-ի ղեկավարը ԵՄ երկրներին հորդորել է նոր միջոցներ ձեռնարկել համավարակի երկրորդ ալիքի կապակցությամբ

19:01   28 Հոկտեմբեր 2020    267

Համավարակի երկրորդ ալիքն արագորեն տարածվում է ԵՄ ողջ տարածքում, եւ միության երկրները պետք է համատեղ նոր միջոցառումներ ձեռնարկեն դրա դեմ պայքարում:

Այս հայտարարությունը չորեքշաբթի արել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եվրամիությունն արագորեն ընկղմվում է համավարակի երկրորդ ալիքի մեջ, եւ հիվանդության տարածման մակարդակը մտահոգիչ է: Միության երկրները պետք է նոր միջոցներ ձեռնարկեն, բարձրացնեն տեղեկատվության փոխանակման մակարդակը: Բոլոր քաղաքացիները պարտավոր են դիմակներ կրել, խուսափել մարդկանց բազմությունից, սերտ շփումներից եւ փակ տարածքներից»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով` ԵՀ-ն 100 միլիոն եվրո է հատկացրել հակամարմինների արագ թեստերի ձեռք բերման համար, որոնք կբաշխվեն ԵՄ երկրների միջեւ:

Ինչպես նշվում է, ԵՄ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գարնանային բռնկման համեմատ կիսով չափ կրճատվել է, քանի որ առողջապահության ոլորտն ավելի լավ էր նախապատրաստված:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները