Կրեմլը մեկնաբանել է Կադիրովի խոսքերը Մակրոնի հասցեին

19:16   28 Հոկտեմբեր 2020    264

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին արված հայտարարություններին:

Նա նշել է, որ Ռուսաստանի օրենսդրությունը նախագահի համար ապահովում է առաջատար դեր երկրի արտաքին քաղաքականությունը որոշելու հարցում: Ըստ Պեսկովի՝ սուբյեկտների ղեկավարները չեն կարող զբաղվել արտաքին քաղաքականությամբ՝ այս կամ այլ որևէ որոշում կայացնել այս ոլորտում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կրեմլի խոսնակը կոչ է արել Չեչնիայի ղեկավարին կենտրոնանալ պետության ղեկավարի կողմից ձևավորված ուղու վրա:

Չեչնիայի ղեկավարը արձագանքել է հոկտեմբերի կեսին Փարիզի մերձակայքում սպանված ուսուցչի հիշատակին նվիրված երեկոյին: Ուսուցչին սպանել էր 18-ամյա մի երիտասարդ, նա քոլեջի մոտ հարձակվել էր նրա վրա ու գլխատել: Սպանության դրդապատճառն այն էր, որ դասերից մեկի ժամանակ ուսուցիչը ուսանողներին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Ֆրանսիայի իշխանությունները այս սպանությունը որակեցին ահաբեկչություն:

Կադիրովը մեղադրել էր Մակրոնին մահմեդականներին քողարկված ձևով ահաբեկչության մղելու մեջ՝ կոչանելով նրան դադարեցնել «հավատքի վրա հարձակումները»՝ զգուշացնելով, որ նրա գործողությունները քաղաքացիներին մղում են ահաբեկչության, և նման հայտարարությունների հետևանքները կարող են ողբերգական լինել:

«Ֆրանսիայի նախագահն այժմ ահաբեկչի է նմանվում: Աջակցելով սադրանքներին ՝ նա թաքուն կոչ է անում մահմեդականներին հանցագործություններ կատարել»,- գրել էր Կադիրովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրեմլ   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները