Ջեյհուն Բայրամովը հեռախոսով զրուցել է Սթիվեն Բիգանի հետ

19:34   28 Հոկտեմբեր 2020    577

Այսօր հեռախոսազրույց են ունեցել ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը:

Արտաքին գործերի նախարարության Hayatsk.info-ին տված տեղեկատվության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում նախարար Ջեյհուն Բայրամովը շեշտեց, որ հայկական կողմը երրորդ անգամ խախտել է համաձայնեցված հումանիտար զինադադարի ռեժիմը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի իր պարտավորությունները և դիտավորյալ թիրախավորել Բարդայում Ադրբեջանի խաղաղ բնակչությանը:

Նա նշեց, որ հակամարտության գոտուց հեռու գտնվող քաղաքներում անմեղ քաղաքացիական անձինք, ներառյալ երեխաներ և կանայք, Վաշինգտոնի հանդիպումից հետո և Ժնևի նախատեսված բանակցությունների նախօրեին բազմիցս ենթարկվել են Հայաստանի զինված ուժերի հարձակման:

Նախարար Ջեյհուն Բայրամովը իր գործընկերոջը տեղեկացրեց նաև Հայաստանի կողմից դավաճանական հրթիռային հարձակման արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը լուրջ մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ և ասել, որ քաղաքացիական անձանց վրա հարձակումներն անընդունելի են: Նա շեշտեց լարվածության թուլացման եւ հակամարտության քաղաքական լուծմանը հասնելու համար համապատասխան քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները