Facebook-ի, Twitter-ի եւ Google-ի ղեկավարները ելույթ կունենան Սենատում

22:46   28 Հոկտեմբեր 2020    258

Facebook-ի, Twitter-ի եւ Google-ի ղեկավարներ Մարկ Ցուկերբերգը, Ջեք Դորսին եւ Սունդար Պիչային ելույթ կունենան Սենատում, որտեղ կպաշտպանեն ինտերնետ ընկերությունների մասին օրենքը:

Վերջիններս կպատմեն օրենսդիրներին այն մասին, թե ինչպես են հետեւում եւ մոդերացնում համացանցում քաղաքական կոնտենտը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ակնկալվում է, որ նրանք կհայտարարեն, որ հաղորդակցություններում պատշաճության մասին օրենքի 230-րդ կետը, որը պաշտպանում է ընկերությունները օգտատերերի կողմից հրապարակված կոնտենտի համար պատասխանատվությունից, որոշիչ նշանակություն ունի համացանցում խոսքի ազատության համար, գրում է Reuters-ը:

Դորսին զգուշացրել է կոմիտեին, որ այդ կետը կարող է զգալիորեն վնասել համացանցում մարդկանց շփումը: Ցուկերբերգը, ով, հավանաբար, կասի, որ աջակցում է օրենքի փոփոխություններին, եւս զգուշացրել է, որ տեխնիկական հարթակները գրաքննության կենթարկվեն, եթե այդ կետը չեղարկվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սենատ  


Վերնագիրի այլ պիտակները