«Բարսելոնան» ունի նախագահի պաշտոնակատար

23:07   28 Հոկտեմբեր 2020    315

Կարլես Տուսկետսը նշանակվել է կատալոնական «Բարսելոնայի» նախագահի պաշտոնակատար, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մինչև այս Տուսկետսն ակումբի տնտեսական ստրատեգիայի միության ղեկավարն էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ստեղծվել է նաև նոր հանձնաժողով, որը 3 ամսվա ընթացքում կազբաղվի ակումբի տնօրենների խորհրդի նոր անդամների ընտրության հարցով:

«Բարսելոնայի» նախագահի պաշտոնը թափուր էր դարձել Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարականից հետո: Նախագահի հրաժարականին հաջորդող 90 օրերի ընթացքում պետք է տեղի ունենան նախագահի նոր ընտրություններ:

Խոսեպ Բարիա Բարտոմեուն «Բարսելոնան» ղեկավարում էր 2014 թվականից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բարսելոնա  


Վերնագիրի այլ պիտակները