Ջո Բայդենը արտահերթ քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում

23:28   28 Հոկտեմբեր 2020    273

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը քվեարկել է Դելավեր նահանգում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Բայդենը Ուիլմինգտոն քաղաքում գտնվող ընտրատեղամաս է ժամանակել կնոջ՝ Ջիլի հետ:

Ընտրատեղամասի մուտքի մոտ նրանց դիմավորել են աջակիցներն ու լրագրողները, որոն հետ զրույցում Բայդենը հաստատել է, որ քվեարկել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա մրցակից՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, քվեարկել է հոկտեմբերի 24-ին Ֆլորիդա նահանգում:

Երկրում նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Նախատեսվում է, որ համազգային ընտրությունների արդյունքներով ընտրվելու են նաև փոխնախագահը, 13 նահանգապետեր, Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներ:

Արտահերթ քվեարկության ընթացքում իրենց ընտրությունն արդեն արել են 74 մլն ամերիկացիներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջո-Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները