Ջո Բայդենի մոտ լուրջ հիվանդություն է զարգանու՞մ․ ամերիկագետը մանրամասներ է ներկայացնում

00:44   29 Հոկտեմբեր 2020    229

ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու, 77-ամյա Ջո Բայդենը իր նախընտրական ելույթներում հաճախակի է սխալվում կամ վրիպումներ թույլ տալիս։

Վերջին ամենաակնառու դեպքը այն էր, երբ մոռացավ գործող նախագահ Դոնալդ Թրամփի անունը եւ նրան անվանեց Ջորջ՝ խառնելով նրան ԱՄՆ նախկին նախագահ Բուշ-կրտսերի հետ։

Ամերիկագետ Մալեք Դուդակովը կարծում է, որ այս վրիպումները կամ սխալները կարող են վկայել այն մասին, որ ամեն դեպքում Բայդենի տարիքն իրենն անում է եւ հնարավոր է նաեւ, որ Բայդենի մոտ սկսվում է ծերունական դեմենցիա։ Ամերիկագետը հակված է մտածելու, որ խոսքային սխալներն ու վրիպումները դեմենցիայի վաղ փուլի առկայության ախտանշաններ կարող են լինել։

Միաժամանակ նա նշում է, որ եթե նույնիսկ նման բան էլ լինի, դեմոկրատները ամեն բան կանեն, որպեսզի այդ տեղեկությունները թաքցնեն։ Դուդակովը հիշեցրել է, որ նույն խնդիրն առկա էր նաեւ Հիլարի Քլինթոնի պարագայում։ Անկախ ամեն ինչից, ըստ ամերիկագետի, ամեն մի նոր վրիպում կամ սխալ նոր հարված է հասցնում Բայդենի հեղինակությանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջո-Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները