Մոսկվայում հեռավար աշխատանքի ռեժիմը երկարացրել են մինչև նոյեմբերի 29-ը

01:08   29 Հոկտեմբեր 2020    247

Մոսկվայում մինչեւ նոյեմբերի 29-ը երկարացրել են աշխատակիցների առնվազն 30 տոկոսի հեռավար աշխատանքի ռեժիմի անցնելու մասին պահանջի գործողությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում է Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինի հրամանագիրը:

Բացի այդ, մինչեւ նոյեմբերի վերջը երկարացվել է 65-ից բարձր տարիքի մարդկանց եւ այն մոսկվացիների համար տնային ռեժիմը, որոնք տառապում են խրոնիկական հիվանդություններից:

Նաեւ երկարացվում է չեկ-ին համակարգի (հեռախոսահամարների գրանցումներ մուտք գործելիս) գործողությունը գիշերն աշխատող հաստատություններում, որը թույլ է տալիս օպերատիվ կերպով քաղաքացիներին ծանուցել այն մասին, որ նրանք կարող են շփվել կորոնավիրուսակիրների հետ: Մոսկվայի իշխանությունները պլանավորում են այդ համակարգը ներդնել նաեւ քաղաքի կառավարության ստորաբաժանումներում:

«Նոր սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն այսօր չկա: Բայց միեւնույն ժամանակ էլ գործող սահմանափակումների մեղմացումը վաղաժամ է, քանի որ կարող է հանգեցնել իրադրության ապակայունացման»,-ասվում է Սոբյանինի բլոգում:

Քաղաքագլուխը ճշտում է, որ «ոչ մի մեղմացում չի լինի նաեւ դիմակի ու ձեռնոցի ռեժիմի պահպանման հսկողության մասով»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները