ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են չինական հինգ գործակալների ձերբակալման մասին

01:51   29 Հոկտեմբեր 2020    218

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են չինական հինգ գործակալների ձերբակալման մասին՝ Չինաստանի կառավարության քննադատների դեմ գործողությանը մասնակցության համար:

Գլխավոր դատախազի օգնական Ջոն Դեմերսն ասել է, որ մեղադրանքներ են առաջադրվել ութ անձանց, ովքեր ներգրավված են «Չինաստանի իրավապահ մարմինների ապօրինի գործողության մեջ, որը հայտնի է որպես Fox Hunt»: «Չինաստանը Fox Hunt-ը նկարագրում է որպես միջազգային հակակոռուպցիոն արշավ, որի ընթացքում ինքը փորձում է գտնել փախածներին ամբողջ աշխարհում եւ նրանց բերել Չինաստան քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Դեմերսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բայց շատ դեպքերում հետապնդվողները Կոմունիստական կուսակցության նախագահ Սիի (Ցզինպին) հակառակորդներն են՝ քաղաքական մրցակիցներ, այլախոհներ եւ քննադատներ: Ամեն դեպքում, այդպիսի գործողությունները օրենքի գերակայության եւ միջազգային նորմերի բացահայտ խախտում են»,- ասել է Դեմերսը մամուլի ասուլիսում:

Նա ասել է, որ հինգ չինացի գործակալները ձերբակալվել են ԱՄՆ-ում, իսկ մյուս երեքը ենթադրվում է, որ Չինաստանում են: Նրանց «ԱՄՆ-ում որպես Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անօրինական գործակալներ հանդես գալու» մեղադրանք է առաջադրվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները