Ֆիլիպինցի ոստիկանը սպանվել է մարտական աքաղաղի կողմից

08:01   29 Հոկտեմբեր 2020    236

Ֆիլիպինցի ոստիկանը սպանվել է մարտական աքաղաղի կողմից՝ շրջայցի ժամանակ, որի նպատակն էր կանխել ապօրինի խաղադրույքները Հյուսիսային Սամար նահանգում, հայտնում է BBC-ն:

Ֆիլիպինյան ոստիկանության լեյտենանտ Քրիստին Բոլոկը մահացել է այն բանից հետո, երբ մարտական աքաղաղը թաթին ամրացված պողպատե խթանով հարվածել է նրա ձախ ոտքին՝ պատռելով ազդրային զարկերակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բոլոկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին՝ արյան մեծաքանակ կորստից: Նա մասնակցում էր Հյուսիսային Սամարի նահանգում այն հաստատության դեմ արշավին, որտեղ աքաղաքների մարտեր էին անցկացվում։

Աքաղաքների մարտերը Ֆիլիպիններում սիրված զվարճանք է, որը խաղադրույք կատարող երկրպագուների բազմություն է հավաքում: Դրանք թույլատրվում է անցկացնել արտոնագրված հաստատություններում՝ միայն կիրակի եւ տոն օրերին:

Covid-19 համավարակի ընթացքում այդ մարտերն ամբողջությամբ արգելված են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպիններ  


Վերնագիրի այլ պիտակները