ԱՄՆ Լուիզիանա նահանգում «Զետա» փոթորկի հետևանքով ավելի քան 400 հազար բնակիչ առանց էլեկտրականության է մնացել

09:26   29 Հոկտեմբեր 2020    207

ԱՄՆ Լուիզիանա նահանգի ավելի քան 400 հազար բնակիչ առանց էլեկտրականության է մնացել «Զետա» փոթորկի հետևանքով:

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն՝ հղում տալով poweroutage.us պորտալի տրամադրած տվյալներին, որը զբաղվում է երկրում էլեկտրամատակարարման հետ կապված իրավիճակի մոնիթորինգով:

Լուիզիանայում առանց էլեկտրականության է մնացել 446 619 բնակիչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զետա»-ն հասել է Լուիզիանա նահանգի ափամերձ հատված:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները