Թրամփը կատակով հոյակապ է համարել Ներկայացուցիչների պալատի խոսնակին Մարս ուղարկելու գաղափարը

09:36   29 Հոկտեմբեր 2020    317

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով հոյակապ է համարել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին (դեմոկրատ Կալիֆոռնիա նահանգից) Մարս ուղարկելու գաղափարը։

ԱՄՆ առաջնորդն իր կողմնակիցների առջեւ ելույթ է ունեցել Արիզոնա նահանգում, որը հեռարձակել են տեղական լրատվական հեռուստաընկերությունները։

«Ամերիկան Լուսին կուղարկի առաջին կնոջը։ Միացյալ Նահանգները կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը տիեզերագնաց կուղարկի Մարս։ Գուցե նա նույնպես կին լինի։ Ի՞նչ եք կարծում այս մասին»,- ասել է նա՝ դիմելով կողմնակիցներին։

Նրանցից մեկին լսելով՝ պետության ղեկավարը ծիծաղելով նշել է․ «Նա ասաց՝ թող դա լինի Նենսի Փելոսին»։ «Դա հոյակապ է։ Ո՞վ ասաց։ Դա ուղղակի հրաշալի է։ Նայեք այդ տղային»,- շեշտել է Թրամփը հավաքվածների հավանություն տվող բղավոցների եւ ծափահարությունների ներքո։ «Ես դա չեմ ասել։ Ես ուղղակի կրկնեցի։ Շնորհակալություն [այդպիսի գաղափարի համար]։ Դա հոյակապ է։ Դուք պրոֆեսիոնալ երգիծաբան եք»,- կրկին ծիծաղել է Սպիտակ տան տերը։

ԱՄՆ նախագահի եւ երկրի պետական հիերարխիայում նշանակությամբ երրորդ պաշտոնը զբաղեցնող Փելոսիի հարաբերությունները չափազանց լարված են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները