Եվրամիությունը դատապարտել է Բարդայի վրա հրթիռային հարձակումը

11:33   29 Հոկտեմբեր 2020    477

Եվրամիությունն անընդունելի է համարում ավելի ու ավելի շատ քաղաքացիական անձանց թիրախ դարձնելը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

Նշվել է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին երեք համաձայնագրերից հետո անընդունելի է Լեռնային Ղարաբաղում մարտերի շարունակումը և խաղաղ բնակչության թիրախավորումը:

«Եվրամիությունը հակամարտող կողմերին հիշեցնում է միջազգային մարդասիրական օրենսդրությանը համապատասխան խաղաղ բնակիչների կյանքը պաշտպանելու իրենց պարտավորությունը: Նա կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն»:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի կողմից Բարդա քաղաքի ուղղությամբ հրթիռային հարձակման արդյունքում զոհվել էր 21 մարդ, վիրավորվել էր մոտ 70 խաղաղ բնակիչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բարդա  


Վերնագիրի այլ պիտակները