ԱՄՆ-ում պաշտպանական դիմակները նախընտրական քարոզչության միջոց են դարձել

12:16   29 Հոկտեմբեր 2020    224

Ամերիկացիները նահանգների մեծ մասում արդեն մի քանի օր է, ինչ հերթեր են կանգում վաղաժամկետ քվեարկելու համար: Նրանցից շատերը ստեղծագործաբար են մոտենում դիմակով ընտրական տեղամաս գալու պահանջին:

Նյու Յորքում առանձնապես տարածված են դարձել «Քվեարարկի՛ր» կոչով դիմակները։

«Ես կարծում եմ, որ սրանք ամենակարևոր ընտրություններն են իմ ամբողջ կյանքում: Մենք բոլորս պետք է գանք և արտահայտենք մեր դիրքորոշումը, որպեսզի տեղի ունենան փոփոխություններ»,- ասել է վաղաժամկետ քվեարկության համար այդպիսի դիմակներից մեկով հերթում կանգնած կինը: Պակաս տարածված չեն նաև հայրենասիրական դիմակներն ամերիկյան դրոշի գույներով:

Սակայն ոմանք դիմակի միջոցով արտահայտում են իրենց վերաբերմունքը թեկնածուներից մեկի նկատմամբ: Նյու Յորքում, որտեղ բնակիչներն ավանդաբար պաշտպանում են դեմոկրատներին, ամենից շատ հանդիմանություններ է ստանում հանրապետականների թեկնածուն՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփը:

Նախագահական ընտրությունների հիմնական օրվան՝ նոյեմբերի 3-ին ավելի մոտ նկատելիորեն ակտիվացել է Black Lives Matter շարժումը, որն ամռանն ամբողջ երկրում ընդգրկուն ակցիաներ էր անցկացնում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Այդ առանչությամբ շատրեը կորոնավիրուսից պաշտպանվում են սև դիմակներով՝ «BLM» սպիտակ տառերով։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները