Անհետացել են Հանթեր Բայդենին վերաբերող գաղտնի փաստաթղթերը

12:40   29 Հոկտեմբեր 2020    196

«Fox News»-ը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը անհետացել են:

Երկուշաբթի, հոկտեմբերի 26-ին, հեռուստաալիքը Բայդենների ընտանիքի մասին մի շարք փաստաթղթեր էր ստացել, – եթերում ասել է հաղորդավար Թաքեր Կառլսոնը: Նա նշել է, որ ըստ «Fox News»-ի՝ փաստաթղթերը հավաստի են։

Ըստ Կարլսոնի, ինքը և իր գործընկերը, որը Լոս Անջելեսում է գտնվում, պրոդյուսերին խնդրել են իրենց ուղարկել այդ փաստաթղթերը Նյու Յորքից, սակայն դրանք ուղարկելու ընթացքում անհետացել են:

«Բայդենի մասին փաստաթղթերն այդպես էլ չեն հասել Լոս Անջելես: Երեքշաբթի առավոտյան տրանսպորտային ընկերությունից տեղեկություն է ստացվել, որ մեր փաթեթը բացվել է, իսկ պարունակությունն անհետացել է», – ասել է հաղորդավարը:

Ընկերությունը հետաքննություն է անցկացրել, բայց մինչ այժմ «որևէ աշխատող գաղափար» այն մասին, թե ինչպես կարող էին փաստաթղթերը կորչել, չկա, եզրակացրել է Կառլսոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները