Լուկաշենկոն աշխատանքից ազատել է Բելառուսի ՆԳ նախարար Յուրի Կարաևին

16:31   29 Հոկտեմբեր 2020    226

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքից ազատել է հանրապետության ներքին գործերի նախարար Յուրի Կարաևին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Pul Pervovo Telegram»-ալիքը:

Բելառուսի ներքին գործերի նոր նախարար կդառնա Իվան Կուբրակովը, հաղորդում է BelTA գործակալությունը: Կարաևը կստանձնի Գրոդնոյի մարզում Բելառուսի նախագահի օգնականի պաշտոնը:

«Դուք երեքով (խոսքը վերաբերվում է նաև Վալերի Վակուլչիկին և Ալեքսանդր Բարսուկովին, որոնք Բրեստի մարզում և Մինսկում տեսուչներ են դարձել) ուղևորվում եք ոչ թե հատկապես վտանգավոր տարածքներ, այլ մեր երկրի համար շատ կարևոր տարածքներ: Առաջին հերթին կապված վերջին իրադարձությունների հետ (դրանք դեռ չեն ավարտվել, մենք դեռ չգիտենք, թե դա ինչի կարող է հանգեցնել): Ինչո՞ւ դուք: Դուք զինվորական եք, տեղեկացված, ձեզ հարկավոր չէ սովորեցնել»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Յուրի Կարաևը Բելառուսի ՆԳ ղեկավար է նշանակվել 2019թ.-ի հունիսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները