Իտալիայում 5 հազար բանտարկյալներ կտեղափոխվեն տնային կալանքի

18:03   29 Հոկտեմբեր 2020    217

Ավելի քան 40 ուղղիչ հաստատություններում հայտնաբերված վարակումների ֆոնին շուրջ 5 հազար իտալացի բանտարկյալներ կտեղափոխվեն տնային կալանքի։

Իտալիայի արդարադատության նախարարությունն իր որոշումը պատճառաբանել է համավարակի շրջանում բանտերը բեռնաթափելու ցանկությամբ, որտեղ հնարավոր չէ երաշխավորել սոցիալական հեռավորության պահպանումը, փոխանցում է RG-ն։

Adnkronos գործակալության տեղեկություններով՝ գրեթե 55 հազար բանտարկյալների շրջանում հայտնաբերվել է մոտ 150 դրական դեպք, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Համավարակի առաջին ալիքի ժամանակ իշխանությունները, որոնք բանտերից ազատել էին գրեթե 400 մաֆիոզ պարագլուխների, բախվեցին իրենց ուղղված կոշտ քննադատության եւ ստիպված էին նրանց վերադարձնել բանտեր։ Այս անգամ տվյալ միջոցառումը կիրառվելու է բացառապես ոչ ծանր հանցարարքների համար դատապարտվածների նկատմամբ, որոնց համար որպես խափանման միջոց է ընտրվել 6-ից մինչեւ 18 ամսվա բանտարկությունը։ Դրանից բացի յուրաքանչյուր առանձին դեպքով թույլտվությունը պետք է տա հատուկ տրիբունալը։

Իտալիայի արդարադատության նախարար Ալֆոնսո Բոնաֆեդեի պարզաբանմամբ՝ 3 հազար դատապարտյալներ կրելու են էլեկտրոնային ապարանջան, որի միջոցով իշխանությունները հետեւելու են նրանց գտնվելու վայրին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները