Մոսկվայում Իրանի եւ ՌԴ-ի միջեւ խորհրդակցություններ են սկսվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ

18:06   29 Հոկտեմբեր 2020    397

Մոսկվայում բանակցություններ են սկսվել Իրանի հատուկ բանագնացի եւ ՌԴ փոխարտգործնախարարի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի նախաձեռնության առաջմղման շուրջ, փոխանցում է ԻՌՆԱ-ն։

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի, ինչպես նաեւ հակամարտության կարգավորման Թեհրանի նախաձեռնության ներդրման շուրջ բանակցություններն անցկացվելու են Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչիի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով տեղակալ Անդրեյ Ռոդենկոյի միջեւ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Աբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանի ծրագիրը հիմնված է հումանիտար սկզբունքների եւ կողմերի պահանջների վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները