Ֆրանսիան Vigipirate հակաահաբեկչական ծրագիր է ներդրել

19:36   29 Հոկտեմբեր 2020    311

Vigipirate հակաահաբեկչական ծրագիրը ներդրվել է ամբողջ Ֆրանսիայում Նիցցայի եկեղեցում հարձակումից հետո՝ հայտարարել է վարչապետ Ժան Կաստեքսը:

Հոկտեմբերի 16-ին պատմության ուսուցիչ Սամուել Պատիին սպանելուց հետո իշխանությունները չեն հաղորդել Vigipirate ծրագրի ներդրման մասին:

«Կառավարության պատասխանը կլինի հաստատուն, անխնա և անհապաղ: Ես արդեն որոշել եմ ամբողջ երկրում ներդնել Vigipirate ծրագիրը»,- Ֆրանսիայի Ազգային ժողովում հայտարարել է Կաստեքսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարչապետը նաև նշել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ առավոտյան կգումարի Անվտանգության խորհրդի նիստ:

Կառավարության ղեկավարը նշել է հարձակվողին ձերբակալելու ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Vigipirate  


Վերնագիրի այլ պիտակները