Եկեղեցու մոտ տեղի ունեցած հարձակումից հետո Մակրոնը ժամանել է Նիցցա

22:55   29 Հոկտեմբեր 2020    362

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Նիցցա, որտեղ այսօր եկեղեցու մոտ զինված հանցագործը գլխատել է երկու մարդու։

Նախագահի ժամանման մասին հայտնել է Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին։

«Շնորհակալ ենք երկրի ղեկավար Էմանուել Մակրոնին, Նիցցայի սիրտը խոցած նոր հարձակումից հետո, անմիջապես մեր քաղաք այցելելու համար»,- գրել է Նիցցայի քաղաքապետը Twitter-ի իր միկրոբլոգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք, հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան Աստվածամոր տաճարի մոտ։ Հանցագործը բերման է ենթարկվել։ Իրավապահների գործողությունների հետևանքով նա վիրավորվել է։ Հաղորդվում է, որ հանցագործը գլխատել է երկու մարդու՝ 70 տարեկան կնոջ և եկեղեցու 50-ամյա սպասավորին։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա Ֆրանսիայում հարձակման երկրորդ դեպքն է։ Հոկտեմբերի 16-ին Փարիզում երիտասարդը գլխատել էր ուսուցչին այն բանի համար, որ նա Մուհամեդ մարգարեի ծաղրանկարն էր ցուցադրել։ Դրանից հետո Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ արմատականների դեմ պայքարը կխստացվի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները