Մոնրեալում ոստիկանը գնդակահարել է դանակով զինված տղամարդու

00:13   30 Հոկտեմբեր 2020    329

Կանադական Մոնրեալում ոստիկանները գնդակահարել են դանակով զինված տղամարդու։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «СTV»-ն։

Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, երբ ոստիկանությունը ստացել է ահազանգ, որ դանակով զինված տղամարդը իրեն պահել է ոչ ադեկվատ։ Դեպքի վայր ժամանած իրավապահներին տեսնելով նա նախ սկսել է ընթանալ նրանց ուղղությամբ, ապա գնացել է այլ մեքենայի ուղղությամբ, որի մեջ վարորդն է եղել միայն, իսկ հետո էլի փոխելով ընթացքը կրկին գնացել է ոստիկանների ուղղությամբ, եւ իրավապահները արդեն անվտանգության նկատառումներից ելնելով նրան չեզոքացրել են։ Տղամարդը ստացած վիրավորումից մահացել է հիվանդանոցում։ Ոստիկանությունում սկսվել է ներքին քննություն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոնրեալ  


Վերնագիրի այլ պիտակները