«Apple» ընկերությունը ժամանակավորապես կփակի Ֆրանսիայի տարածքում գործող էլեկտրոնիկայի խանութները
08:58
30 Հոկտեմբեր 2020
309
Ամերիկյան «Apple» ընկերությունը ժամանակավորապես կփակի Ֆրանսիայի տարածքում գործող էլեկտրոնիկայի 20 խանութներից 17-ը, հաղորդում է Reuters-ը:
Նման որոշում կայացվել է Ֆրանսիայում համապետական կարանտին սահմանելու պատճառով՝ ելնելով կորոնավիրուսի երկրորդ ալիքից: Առևտրի գործող սրահներ մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի նախապես գրանցվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Ֆրանսիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքի և դրա հետևանքով վարակման լայն տարածմամբ պայմանավորված՝ նախահահ Էմանուել Մակրոնը համապետական կարանտին է սահմանել երկրի ամբողջ տարածքում, պարետային ժամ է հայտարարվել: