Կենսաբազմազանության եւ էկոհամակարգերի ծառայությունների (IPBES) միջկառավարական գիտաքաղաքական պլատֆորմի հատուկ զեկույցում նշվում է, որ կենսամիջավայրի ոչնչացումը եւ գերսպառումը կբարձրացնեն կենդանիների կողմից մարդկանց փոխանցվող հիվանդությունների հավանականությունն ապագայում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
IPBES-ը հայտնում է, որ ներկայումս կենդանիների մոտ 850 000 վիրուս է հայտնաբերվել, որոնք ի վերջո կարող են վարակել մարդկանց` այս խնդիրը «մարդկության գոյության համար սպառնալիք» անվանելով: «Մարդկային գործունեության նույն տեսակները, որոնք կլիմայի փոփոխության եւ կենսաբազմազանության կորստի են հանգեցնում, եւս համավարակի ռիսկ են ստեղծում եւ ազդում են մեր գյուղատնտեսության վրա»,- ասել է Ecohealth Alliance-ի նախագահ Պիտեր Դաշակը:
COVID-19-ը վեցերորդ համավարակն է 1918 թվականի գրիպի բռնկումից ի վեր, որը կարելի է ուղղակիորեն վերագրվել մարդու գործունեությանը, կարծում է գիտնականների խումբը: Ամեն տարի հինգ նոր հիվանդություն է առաջանում, որոնցից յուրաքանչյուրը կարող է համավարակի վերածվել:
Փորձագետները նշում են, որ հուլիսից COVID-19-ը համաշխարհային տնտեսությանը 16 տրիլիոն դոլար է արժեցել, եւ այդ համավարակների կանխարգելման համար ներդրումները հարյուրավոր անգամներ ավելի էժան է, քան դրանք հաղթահարելը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ՄԱԿ