Բելգիան լիաբեռնված հիվանդանոցների պատճառով սկսել է քովիդ-հիվանդներին ուղարկել Գերմանիա

08:25   31 Հոկտեմբեր 2020    325

Բելգիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ երկրի հիվանդանոցներում այլևս ազատ տեղեր չկան կորոնավիրուսով հիվանդների համար, ուստի քովիդ-հիվանդներին սկսել են ուղարկել Գերմանիայի բժշկական հաստատություններ:

Միևնույն ժամանակ, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն հայտարարել է երկրում խիստ կարանտին մտցնելու մասին: Նա երկարաձգել է դպրոցական արձակուրդները մինչ նոյեմբերի 16-ը, ինչպես նաև կարգադրել է փակել վարսավիրանոցները, բոլոր խանութները, բացի մթերայինից: Երկրի քաղաքացիներին արգելվում է հյուրեր ընդունել, իսկ գործատուներին հանձնարարվել է հնարավորության դեպքում աշխատանքը կազմակերպել հեռավար կարգով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սրանք վերջին հնարավորության միջոցներ են: Միայն մենք կարող ենք երաշխավորել, որ դրանք արդյունավետ կլինեն»,- ասել է դե Կրոոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները