Ֆիլիպիններում մոտեցող հզոր թայֆունի պատճառով տարհանում է հայտարարվել

09:24   31 Հոկտեմբեր 2020    314

Ֆիլիպիններում շաբաթ օրը մոտեցող հզոր թայֆունի պատճառով տարհանում է հայտարարվել:

215 կմ/ժ արագությամբ «Գոնի» թայֆունը կպատուհասի կղզուն կիրակի եւ համարվում է ամենաուժգին թայֆունը: 2013 թվականի նոյեմբերին երկրում «Հայան» թայֆունի զոհ է դարձել ավելի քան 6300 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տարհանում է սկսվել ափամերձ եւ սողանքների հակված Կամարին-Նորտե եւ Կամարին-Սուր նահանգներում: Միեւնույն ժամանակ, Ալբայ նահանգի կառավարությունը բնակիչներին կոչ է արել լքել վտանգ ներկայացնող շրջանները:

Անցած շաբաթ երկրում «Մոլավե» թայֆունի հետեւանքով 22 մարդ է զոհվել:

«Գոնի» մոտեցող թայֆունը կդառնա երկրում արեւադարձային ցիկլոններից թվով 18-րդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպիններ  


Վերնագիրի այլ պիտակները