Իտալիայում կորոնավիրուսային հերթական հակառեկորդն է գրանցվել

09:41   31 Հոկտեմբեր 2020    307

Իտալիայում վերջին 1 օրում COVID-19 է հայտնաբերվել 31 084 մարդու մոտ, ինչը նոր հակառեկորդ է դարձել պանդեմիայի սկսվելուց ի վեր։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ANSA» գործակալությունը։ Վերջին 1 օրում վիրուսի հարուցած բարդություններից մահացել է 199 պացիենտ։

Մինչ օրս Իտալիայում գրանցվել է հիվանդացության ավելի քան 647 հազար դեպք, որից ավելի քան 38 հազարը՝ մահվան ելքով։ 283 567 հիվանդ ապաքինվել է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կարանտինի պատճառով դպրոցական պարապմունքները կազմակերպվել են լողափին։ Աշակերտական սեղաններն ու աթոռները, ինչպես նաև արևապաշտպան հովանոցները տեղադրվել են հենց ավազի վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները