Թուրքիայում նախատեսում են «Bayraktar» ԱԹՍ-ների նոր մոդելների վրա տեղական շարժիչ տեղադրել

10:47   31 Հոկտեմբեր 2020    408

Թուրքական «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ արտադրող «Baykar Makina» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը հայտարարել է, որ ընկերության արտադրելիք նոր՝ «Bayraktar TB3» մոդելի ԱԹՍ-ների վրա տեղադրվելու են թուրքական արտադրության շարժիչներ:

Բայրաքթարը սոցցանցում տեղադրել է է Թուրքիայի շարժիչաշինական ընկերության (TEI) կողմից նախագծված ու արտադրված PD170 ավիացիոն շարժիչի լուսանկարն ու գրել, որ այն հաջողությամբ թեստավորվել է մոտ 1 ամիս առաջ՝ ցուցադրելով լավ արդյունքների իր դասի շարժիչների շարքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սելջուք Բայրաքթարը (Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի փեսան է-խմբ.) հայտարարել է նաև, որ այդ շարժիչը տեղադրվելու է նաև իրենց ընկերության կողմից նախագծված ու թեստավորման փուլում գտնվող «AKINCI» ծանր քաշային հարձակողական ԱԹՍ-ների վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները