ՀԴԲ-ն հաստատում է, որ Իրանի հաքերները առնվազն մեկ նահանգի ընտրողների տվյալներ են ստացել

12:02   31 Հոկտեմբեր 2020    333

Կիբերհարձակման արդյունքում իրանցի հաքերները կարողացել են ԱՄՆ առնվազն մեկ նահանգից ընտրողների գրանցման վերաբերյալ տեղեկություններ ստանալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) և ԱՄՆ ենթակառուցվածքային և կիբերանվտանգության ապահովման գործակալության կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ:

Նշվում է, որ Իսլամական հանրապետության հաքերները «հաջողությամբ ձեռք են բերել ընտրողների գրանցման տվյալները առնվազն մեկ նահանգից»: Տեքստում նշված չէ, թե որ նահանգի մասին է խոսքը: Վաշինգտոնում պնդում են, որ իրանցի հաքերները «հարձակվում են ամերիկյան նահանգների կայքերի վրա, ներառյալ ընտրական ռեսուրսները»: Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ ասվում է, որ Թեհրանը ԱՄՆ կառավարության պորտալների վրա կատարված ոչ բոլոր կիբերհարձակումներում է ներգրավված:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները