Վրաստանի ԿԸՀ. 12:00-ի դրությամբ ընտրություններում մասնակցությունը կազմել է 19,41 տոկոս

15:39   31 Հոկտեմբեր 2020    343

Վրաստանի ԿԸՀ խոսնակ Աննա Միքելաձեն հայտնել է, որ Թբիլիսիի ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ ընտրություններում մասնակցությունը կազմել է 19,41%, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Մինչեւ 12:00-ն քվեարկել է 681 583 քաղաքացի:

«Ամենից շատ ընտրողների ակտիվություն է գրանցվել Ռաչա-Լեչխումիում. Սվանեթիում ակտիվությունը կազմել է 28,3%, իսկ ամենաքիչ ակտիվությունը գրանցվել է Աջարիայում՝ 17,9%»,-ասել է Միքելաձեն:

Համեմատության համար՝ 2016 թվականին ժամը 12:00-ի դրությամբ ընտրություններում մասնակցությունը կազմել է 19,81%, իսկ 2012-ին՝ 25,88%:

Այսօր պատգամավորներին ընտրում է ընդհանուր առմամբ 3 526 023 մարդ, որից 3 511 853-ը բնակվում է Վրաստանում, մյուս 14 170-ը՝ արտասահմանում:

Վրաստանում հոկտեմբերի 31-ին ընտրում են 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին: Ընտրություններին մասնակցում են 48 կուսակցություններ եւ 2 դաշինք: Առաջին անգամ Վրաստանում ընտրություններ են անցկացվում կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում:

Կընտրվեն 150 պատգամավորներ, 120-ը՝ համամասնական, 30-ը՝ մեծամասնական կարգով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները