Հունաստանում Սամոս կղզում կես տարով ԱԴ ռեժիմ է սահմանվել երկրաշարժի պատճառով

17:45   31 Հոկտեմբեր 2020    475

Հունաստանում Սամոս կղզում կես տարով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել երկրաշարժի պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱԴ ռեժիմի սահմանումն անհրաժեշտ է ուժգին երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար:

ԱԴ ռեժիմը կգործի մինչեւ 2021 թվականի ապրիլի 30-ը:

Ուժգին երկրաշարժ էր տեղի ունեցել ուրբաթ օրը Սամոս կղզում եւ թուրքական Իզմիր նահանգում: Հույն սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը գնահատել են 6,9 մագնիտուդ:

Հունաստանում զոհվել է 2 դպրոցական, 19 մարդ վիրավոր է, մի քանի շենք է փլուզվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները