Նեյմարը ցանկանում է 5 տարով երկարաձգել պայմանագիրը

18:07   31 Հոկտեմբեր 2020    486

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ցանկանում է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգել 5 տարով, հաղորդում է Footmercato-ն:

28-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է նոր պայմանագրով ստանալ այժմյան աշխատավարձը: ՊՍԺ-ում բրազիլացին ստանում է տարեկան 36 միլիոն եվրո աշխատավարձ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նեյմարն իր ցանկության մասին հայտնել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիին:

Բրազիլացի հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ: Նա 2017-ին կատալոնական «Բարսելոնայից» էր տեղափոխվել փարիզյան ակումբ, որը 222 միլիոն եվրոյով է իրականացրել տրանսֆերը:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում բրազիլացին մասնակցել է 4 խաղի, դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեյմար  


Վերնագիրի այլ պիտակները