Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիան շուտով կավարտվի, եւ պատվաստանյութի անհրաժեշտություն չկա

18:41   31 Հոկտեմբեր 2020    401

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիան աշխարհում շուտով կավարտվի, եւ պատվաստանյութի անհրաժեշտություն չկա, գրում է բրազիլական Globo թերթը:

Նախագահը քննադատել է բրազիլական Սան Պաուլո նահանգի նահանգապետ Ժոաո Դորիային, ով մտադիր է բնակիչների համար Sinovac ընկերությունից չինական պատվաստանյութի խմբաքանակ գնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Պանդեմիան կավարտվի: Ես կարծում եմ, որ նա մտադիր է արագ պատվաստել մարդկանց, քանի որ պանդեմիան ավարտվում է, եւ նա կասի՝ «դա տեղի ունեցավ իմ պատվաստանյութի շնորհիվ»: Հասկանալի՞ է: Այն մոտենում է ավարտին, դա պարզ է»,-ասել է նախագահը:

Ավելի վաղ Բոլսոնարուն չեղարկել է չինական պատվաստանյութ գնելու պատվերը՝ դա բացատրելով նրանով, որ փորձարկումները չեն ավարտվել, հաղորդում է «Gazeta»-ն:

Աշխարհում պանդեմիայի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 45 մլն դեպք, ավելի քան 30 մլն մարդ ապաքինվել է, ավելի քան 1,2 մլն մարդ՝ մահացել: Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5,5 մլն մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները