Նիդեռլանդների վարչապետը մտադիր է չորրորդ անգամ առաջադրվել

18:58   31 Հոկտեմբեր 2020    444

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն De Telegraaf-ին տված հարցազրույցում ասել է, որ կգլխավորի «Հանուն ազատության եւ ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը» հաջորդ խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան մարտի 17-ին, հաղորդում է Associated Press-ը:

«Ես կցանկանայի շարունակել իմ գործունեությունը վարչապետի պաշտոնում»,- հայտարարել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պահպանողական «Հանուն ազատության եւ ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը» ներկայում գլխավորում է ազգային հարցումները, եւ, ըստ դիտորդների, վերջին տասը տարիների ընթացքում, ինչպես նաեւ կորոնավիրուսի համարակի դեմ պայքարի ընթացքում Ռյուտեի կայուն առաջնորդությունը կուսակցության ժողովրդականության հիմնական պատճառներն են:

«Ներկայումս մենք բոլորս բախվում ենք կորոնավիրուսի տեսքով փորձությանը: Մենք 17 միլիոն մարդ ենք, ովքեր փորձում են հաղթահարել լեռը՝ ճանապարհի քարտեզի միայն մի մասը մեր ձեռքում ունենալով: Ես ուզում եմ առաջնորդել այս փորձությունը»,- ասել է վարչապետը:

53-ամյա Ռյուտեն 2010 թվականից ղեկավարել է երկրի կառավարությունն ու չորս քաղաքական ուժերի կոալիցիան: Մարտին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո նա կփորձի նոր կոալիցիա ձեւավորել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիդեռլանդներ  


Վերնագիրի այլ պիտակները