Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 28-ի

19:21   31 Հոկտեմբեր 2020    385

Առնվազն 28 զոհ է գրանցվել Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը:

«Երկրաշարժը 28 մարդու կյանք է խլել»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել հոկտեմբերի 30-ին ցերեկը Էգեյան ծովում՝ Հունաստանի Սամոս կղզու մոտակայքում, և Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար քաղաքում: Հունական սեյսմոլոգները ուժգնությունը գնահատել են 6.9 բալ: Հայտնի է, որ Հունաստանում մահացել է երկու դպրոցական, վիրավորվել է 20 մարդ, վնասվել են մի շարք շենքեր: Թուրքիայում 28 մարդ զոհվել է, ավելի քան 800-ը վիրավորվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները