Վրաստանի ՆԳՆ-ն վեց քրեական գործ է հարուցել խորհրդարանական ընտրություններում

21:05   31 Հոկտեմբեր 2020    406

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ԶԼՄ-ների, ինչպես նաև դիտորդական կազմակերպությունների դիմումների հիման վրա վեց քրեական գործ է հարուցել հանրապետության խորհրդարանական ընտրություններում խախտումների հետ կապված:

Այս մասին հայտարարել է Վրաստանի գերատեսչության ղեկավարի տեղակալ Նինո Ցացիաշվիլին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ հետաքննություն է սկսվել նաև Թբիլիսիում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվիստ Զվիադ Կուպրավայի ֆիզիկական վիրավորանքի կապակցությամբ: Խոսքը վերաբերում է նաև տեղամասերում ընտրողների և պատգամավորի թեկնածուների նկատմամբ բռնության հնարավոր դեպքերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ցացիաշվիլին հավելել է, որ ՆԳՆ-ն կապահովի խորհրդարանական ընտրությունների անցկացումը խաղաղ ու հանգիստ մթնոլորտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները