Ռոհանին հայտարարել է կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումների մասին

01:06   01 Նոյեմբեր 2020    391

Իրանի նախագահ Հասան Ռոհանին բացահայտել է երկրում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նոր սահմանափակումներ մտցնելու ծրագրերը՝ հայտարարելով, որ 10 օր տեւած միջոցները կառնչվեն 25 նահանգների եւ 46 այլ քաղաքների:

Կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբում ունեցած ելույթի ժամանակ Ռոհանին նշել է, որ նոր սահմանափակումները ուժի մեջ կմտնեն չորեքշաբթի, նոյեմբերի 4-ից, եւ կտեւեն 10 օր:

Հակակորոնավիրուսային նոր միջոցառումները ներառում են զանգվածային հավաքույթների եւ կրթական միջոցառումների արգելք:

Իրանի նախագահը նշել է նաեւ, որ կորոնավիրուսով հիվանդների պաշտպանությունը եւ նրանց տվյալների վերլուծությունը կիրականացվեն երկրի առողջապահության նախարարության ու տեղեկատվական եւ կապի տեխնոլոգիաների նախարարության համագործակցությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոհանի  


Վերնագիրի այլ պիտակները