Ավստրիան կորոնավիրուսի պատճառով պարետային ժամ է սահմանում եւ փակում է ռեստորանները

01:14   01 Նոյեմբեր 2020    389

Ավստրիան շաբաթ օրը հայտարարել է գիշերային պարետային ժամ մտցնելու եւ ռեստորանները փակելու, եւ վերջինների գործունեությունը միայն սնունդը դուրս տանելու պայմանով թույլ տալու մասին:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի խոսքով՝ երկրների կառավարությունների այս մոտեցումը պայմանավորված է հիվանդանոցային համակարգի անկայուն մակարդակին կորոնավիրուսի վիճակագրության մոտեցմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կուրցը նշել է, որ պարետային ժամը կտեւի երեկոյան 20:00-ից առավոտյան 06:00-ն:

Միեւնույն ժամանակ, հանրապետությունում խանութները բաց կլինեն:

Նշված սահմանափակման միջոցառումները երկրում 4 շաբաթով են հայտարարվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները