Ճապոնիան հաստատել է դիրքորոշումների անփոփոխությունը Ռուսաստանի հետ բանակցություններումփ

01:28   01 Նոյեմբեր 2020    481

Ճապոնիայի ԱԳ նախարար Տոսիմիցու Մոտեգին հայտարարել է, որ Տոկիոյի դիրքորոշումը Մոսկվայի հետ երկխոսության հարցում անփոփոխ է:

Առաջվա բոլոր համաձայնությունները մնում են ուժի մեջ, ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Նաեւ դիվանագետը նշել է, որ ճապոնական կողմը շահագրգռված է հանգուցային հարցերի շուրջ բանակցային գործընթացի արագացմամբ: Նախօրյակին երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգան հանդես է եկել խորհրդարանում, իր խոսքում նա հնչեցրել է այդ նույն դիրքորոշումը:

Ռուսաստանը եւ Ճապոնիան հաշտության համաձայնագիր չեն կնքել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Տոկիոն հավակնում է հարավկուրիլյան շղթայի չորս՝ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առեւտրի եւ սահմանների մասին երկկողմ պայմանագիրը:

Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձեւակերպում, կասկածից վեր է: 1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտություն կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ փաստաթուղթը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը:

Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին: 2018 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ Սինգապուրում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին բանակցային գործընթացն արագացնելու մասին: Որոշեցին հիմք վերցնել 1956 թվականի փաստաթուղթը, որը լուրջ զիջում էր դարձել Ճապոնիայի կողմից: Բայց Մոսկվան եւ Տոկիոն դեռ ոչ մի համաձայնության չեն եկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները