Պղնձի գինը կայուն է մակրոտնտեսական անորոշության ֆոնին

15:29   18 Նոյեմբեր 2020    208

Չորեքշաբթի առավոտյան պղնձի արժեքի դինամիկան չեզոք է մնում` մինչդեռ շուկաները շարունակում են հետեւել կորոնավիրուսային համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակին, վկայում են աճուրդների տվյալները:

Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է խորհրդանշական 0.01 տոկոսով` մեկ ֆունտի դիմաց (0.45 կիլոգրամ) մինչեւ3.207 դոլար:

Երեքշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) աճուրդի ավարտին մեկ տոննա պղնձի արժեքը երեք ամսից առաքմամբ ընկել է 0.56 տոկոսով եւ կազմել 7.068 դոլար, ալյումինի գինն աճել է 1.36 տոկոսով եւ կազմել 1977.5 դոլար, ցինկն աճել է 0. 37 տոկոսով` մեկ տոննայի դիմաց կազմելով մինչեւ 2689.5 դոլար:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի` շրջանառության մեջ մտնելու սպասումները շարունակում են ազդել շուկայի տրամադրությունների վրա: Նոյեմբերի սկզբին հաջող փորձարկումների մասին հայտնեցին Pfizer-ը եւ BioNTech-ը, ապա` Moderna-ն: Ներդրողները լավատեսորեն են տրամադրված այս լուրերի կապակցությամբ, քանի որ դա կարող է օգնել զսպել կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը եւ աջակցել կարանտինից տուժած տնտեսության վերականգնմանը, ինչը անխուսափելիորեն կխթանի արդյունաբերական մետաղների, այդ թվում` պղնձի պահանջարկը:

Մյուս կողմից, համավարակի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է վտանգ ներկայացնել համաշխարհային տնտեսության համար: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն աճել է գրեթե 4 միլիոնով, ինչը ռեկորդային ցուցանիշ է համավարակի սկզբից ի վեր: ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակամն ավելի քան 11 միլիոն դեպք, ընդ որում, երեքշաբթի օրվա տվյալներով, երկրում դեպքերի օրական աճը 166 հազար էր կազմում: Իրավիճակը Եվրոպայում նույնպես շարունակում է լարված մնալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները